top of page

ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Հայաստան

Oct 29, 2021
1 min read


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցողներ Կիմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա) նոյեմբերի 3-5-ը կայցելեն Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԵԽԽՎ-ն:


Հայաստանում քննարկումների կենտրոնում են լինելու ընտրական բարեփոխումները, սահմանադրական ինստիտուտների միջև հարաբերությունները, դատական համակարգի անկախությունը, ԶԼՄ-ների վիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու դրա հետևանքները Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վրա:


ԵԽԽՎ համազեկուցողները Երևանում բարձր մակարդակի հանդիպումներ կունենան Հայաստանի իշխանությունների, խորհրդարանական հանձնաժողովների անդամների, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների ու ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ: Ակնկալվում են նաև հանդիպումներ դատական համակարգի, դիվանագիտական հանրության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page