top of page

էկոնոմիկայի նախարարի տեղակալը գործուղվում է Իրան

Nov 2, 2021
1 min read


Վարչապետի որոշմամբ՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը նոյեմբերի 3-4-ը կգործուղվի Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)։


«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ 1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանին 2021 թվականի նոյեմբերի 3-4-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող օրակարգային հարցերը քննարկելու նպատակով։

2․ Նարեկ Տերյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page