top of page

Էկվադորի բանտում բախումների հետևանքով 116 մարդ է մահացել

Sep 30, 2021
1 min read

Առնվազն 116 մարդ է մահացել, ևս 80-ը՝ տուժել էկվադորյան բանտում տեղի ունեցած բախումների հետևանքով։ Բոլոր զոհերն ու տուժածները բանտարկյալներ են։ Դեպքը տեղի է ունեցել երկրի արևմուտքի Գուայակիլ քաղաքում։ Այդ մասին հայտնել է հանրապետության նախագահ Գիլերմո Լասոն. փոխանցում է TASS-ը։


Նախագահը 60 օրով արտակարգ դրություն է հայտարարել համակարգում՝ կարգուկանոնը վերականգնելու և բռնության նոր դեպքերը կանխելու համար։


Իշխանությունների տվյալներով՝ փոխհրաձգության պատճառը եղել է տարբեր խմբերի միջև կոնֆլիկտը։ Բանտում իրավիճակն այժմ գտնվում է վերահսկողության տակ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page