18 մենթոր դպրոցների ուսուցիչներ սեպտեմբերից էլեկտրոնային դասեր կվարեն
- 24Time.am
- Aug 25, 2021
- 1 min read

18 մենթոր դպրոցների ուսուցիչներ սեպտեմբերից էլեկտրոնային դասեր են վարելու այն դպրոցների երեխաների համար, որոնցում առկա է առարկայական մասնագետների պակաս:
Ծրագրի նպատակն է․ ապահովել սովորողների կրթության շարունակականությունը՝ ապահովելով էլեկտրոնային ուսուցում այն առարկաների պարագայում, որոնց դասավանդման համար տվյալ դպրոցում ուսուցիչներ չկան։ Նախնական տվյալներով, մենթորական ցանցում ներգրավված 18 դպրոցներն իրենց մասնագիտական ներուժով ապահովելու են մոտ 101 դպրոցների առարկայական ուսուցիչների բացը:
Աշակերտներն էլեկտրոնային դասերին կմասնակցեն իրենց դպրոցից` այդ նպատակով կահավորված դասարաններում` ուղիղ կապի միջոցով: Էլեկտրոնային եղանակով դասավանդող ուսուցչին տեղում աջակցություն կարող է ցուցաբերել ուսուցչի օգնականը` աշակերտների հետ միանալով էլեկտրոնային դասին:
Մենթոր դպրոցների ցանկում, որոնք, համագործակցելով իրենց կցագրված դպրոցներին, իրականացնելու են էլեկտրոնային դասեր, ներառված են դպրոցներ Երեւանից, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերից։
Comments