top of page

Ադրբեջանը վախենում է երկու բանից՝ ուժեղ հայկական բանակից և միջազգային ճնշումներից․ Էլիբեգովա



Միակ բանը, ինչը կարող է կանգնեցնել Ադրբեջանին՝ դա վախն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:

«Մի տհաճ, բայց պարզ ճշմարտություն էլ ասեմ։ Ադրբեջանը կանգ չի առնելու նույնիսկ խաղաղ պայմանագիր կնքելուց հետո, նույնիսկ իր տարածքային ամբողջականությունը ու սահմանները մեր կողմից ճանաչելուց հետո, նույնիսկ իր համար մեր կոմունիկացիաները բացելուց հետո, նույնիսկ Արցախի դեօկուպացիայի մտքից հրաժարվելուց հետո։

Որովհետև միակ բանը, ինչ կարող է կանգնեցնել Ադրբեջանին, դա վախն ա։ Իսկ վախենում է Ադրբեջանը երկու բանից՝ պինդ թիկունքով ուժեղ հայկական բանակից և միջազգային ճնշումներից ու սանկցիաներից։

Երկու վախի պատճառն էլ նեյտրալիզացված են, հետևաբար չկա որևէ մոտիվացիա, ինչու Ադրբեջանը պետք ա կանգ առնի։

Ուզում եք ունենալ Հայաստան, էդ երկու վախի մոտիվատորները պետք ա վերականգնել, այլ տարբերակ չկա»,- գրել է Էլիբեգովան։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page