top of page

Էլինա Դանիելյանը դարձավ Եվրոպայի կանանց անհատական առաջնության հաղթող

  • Aug 20, 2021
  • 1 min read

ree


Հայաստանի հավաքականի առաջին համար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնության հաղթող է ճանաչվել և դարձել Եվրոպայի կանանց չեմպիոն։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։


Էլինա Դանիելյանն առաջնության երկու առաջատարներից մեկն էր։ Օգոստոսի 19–ին առաջնության 10-րդ տուրում Դանիելյանը սև խաղաքարերով հաղթել էր վրացի շախմատիստուհի Բելա Խոտենաշվիլիին:


Ավելի վաղ Էլինա Դանիելյանը այս մրցաշարում հաղթել էր ադրբեջանցի շախմատիստուհի Զեինաբ Մամեդջարովային։


Ռումինիայի Յասի քաղաքում ընթանում է Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որին մասնակցում են 29 երկրների 117 շախմատիստուհիներ։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page