top of page

Մեկուկես տարի ոչ մի մրցաշար չունեինք, և ես կարոտել էի շախմատը. Էլինա Դանիելյան

  • Aug 26, 2021
  • 1 min read

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էլինա Դանիելյանը վերջին հաջողությունը կապում է նրա հետ, որ ինքը կարոտել էր շախմատը քովիդով պայմանավորված դադարի պատճառով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին ասաց Դանիելյանը:


«Չգիտեմ, թե ինչպես ստացվեց այս տարի, գուցե նրանից է, որ մեկուկես տարի ոչ մի մրցաշար չունեինք, և ես կարոտել էի շախմատը»,- ասաց նա:


Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հռչակվել է Եվրոպայի կանանց 2021 թվականի չեմպիոն՝ 11 հնարավորից հավաքելով 9 միավոր: Դանիելյանը վերջին տուրում հաղթեց Էստոնիան ներկայացնող Նարվա Մային: Այս հաղթանակը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին նմանատիպ հաջողությունն է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page