top of page

Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհին գիշերը հիվանդանոցում է անցկացրել

Oct 22, 2021
1 min read

Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհին գիշերը հիվանդանոցում է անցկացրել միայն օրվա ուշ ժամ լինելու պատճառով, ինչը խանգարել է նրան տուն վերադառնալ: Այդ մասին հաղորդել է Sun թերթը:


Ավելի վաղ Բուքինգհեմյան պալատը հաղորդել էր, որ թագուհին հիվանդանոց էր գնացել հոկտեմբերի 20-ին, իսկ հոկտեմբերի 21-ին վերադարձել է Վինձորի դղյակ: Նա Լոնդոնի կենտրոնում գտնվող մասնավոր կլինիկա էր այցելել բժիշկների խորհրդով՝ հետազոտություն անցնելու համար: Թերթի տեղեկատվության համաձայն, 95-ամյա թագուհին գիշերը հիվանդանոցում է մնացել, քանի որ նրա օգնականները չեն ցանկացել Վինձոր վերադառնալ այդ ուշ ժամին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page