Էլթոն Ջոնը վարակվել է COVID-19-ով
- Jan 26, 2022
- 1 min read

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը հետաձգել է համերգները ԱՄՆ Դալլաս քաղաքում՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով։ Այս մասին նա հայտնել է երկուշաբթի՝ հունվարի 25-ի երեկոյան, Instagram-ի իր էջում։
«Ես վարակվել եմ COVID-ով և, հետևաբար, պետք է իմ համերգները Դալլասում հետաձգել», - գրել է նա։
Արտիստը ներողություն է խնդրել նրանցից, ում համերգի հետաձգումը անհարմարություն է պատճառել։ Երգիչն ասել է, որ վարակն իր մոտ թեթև է ընթանում, քանի որ պատվաստված է։
«Բարեբախտաբար, ես լիովին պատվաստվել եմ: Ունեմ մեղմ ախտանիշներ, ուստի ակնկալում եմ, որ այս շաբաթավերջին կկարողանամ ելույթ ունենալ Արկանզասում», – ասել է նա:
Այժմ երաժիշտը 74 տարեկան է։ Նրա համերգային գրաֆիկի համաձայն, որը հրապարակված է անձնական կայքէջում, Էլթոն Ջոնը պետք է ելույթ ունենար հունվարի 25-ին և 26-ին Տեխասի American Airlines կենտրոնում։ Նրա հաջորդ համերգը Արկանզաս նահանգի Նորթ Լիթլ Ռոք քաղաքում տեղի կունենա հունվարի 29-ին: Այն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել 2020 թվականի հուլիսի 3-ին։























Comments