Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը մեկնել է Աղդամ
Sep 17, 2021
1 min read

Տարածաշրջանային այցով Ադրբեջանում գտնվող Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այսօր մեկնել է Աղդամ։ Այդ մասին հայտնել են Բաքվում ԵՄ-ի ներկայացուցչությունից։
Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չի հաղորդվում:
Եվրոպացի բանագնացը Բաքու մեկնելուց առաջ եղել է Երևանում, ապա՝ Երասխում։























Comments