Եվրահանձնաժողովը Հունգարիայից պահանջել է չեղյալ հայտարարել ԼԳԲՏ քարոզչության դեմ օրենքը
Jul 7, 2021
1 min read

Եվրահանձնաժողովը, ի դեմս նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի, վերջնագիր է ներկայացրել Հունգարիային ՝ երկրում գեյ-քարոզչությունն արգելող օրենքի ընդունման կապակցությամբ. տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։
«Եթե Հունգարիան չկարգավորի իրավիճակը, Եվրահանձնաժողովն իր լիազորությունները կկիրառի հիմնարար պայմանավորվածությունների պաշտպանության համար»,–հայտարարել է նա Եվրախորհրդարանում:
Ֆոն դեր Լյայենը չի հստակեցրել, թե հատկապես ինչ միջոցներ կձեռնարկվեն Հունգարիայի նկատմամբ, սակայն խոսքը կարող է վերաբերել ԵՄ դատարան դիմելուն և տուգանքներ նշանակելուն։























Comments