top of page

ԵՄ-ն դատապարտել է ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծությունները. «ՌԻԱ Նովոստի»

May 12, 2021
1 min read

ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը չորեքշաբթի դատապարտել է պաղեստինյան խմբավորումների կողմից Իսրայելի տարածքում քաղաքացիական անձանց վրա հրթիռային հարձակումները՝ միաժամանակ Իսրայելին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել և համաչափ պատասխանել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:


«Իսրայելում ՀԱՄԱՍ-ի և այլ պաղեստինյան խմբավորումների կողմից Իսրայելի քաղաքացիական անձանց հրթիռակոծումները անընդունելի են»,-ասված է Բորելի գրավոր հայտարարության մեջ: Նրա խոսքերով` ԵՄ-ն ընդունում է Իսրայելի «քաղաքացիական անձանց պաշտպանության անհրաժեշտության օրինականությունը», բայց Իսրայելի պատասխանը պետք է լինի «համաչափ` ուժի կիրառման հարցում զսպվածության ցուցաբերմամբ»:


ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև նշել է, որ իրավիճակի լիցքաթափման նպատակով կապի մեջ է մերձավորարևելյան տարածաշրջանի կողմերի և Մերձավոր Արևելքում կարգավորման հարցով քառյակի անդամների հետ:


Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը:


Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1000 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: 850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page