top of page

ԵՄ-ն հայտարարություն է տարածել Սաակաշվիլիի ձերբակալության հետ կապված

Oct 4, 2021
1 min read

Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին հարգել զսպվածությունն ու օրենքի գերակայությունը: Համապատասխան հայտարարությունը երկուշաբթի՝ հոկտեմբերի 4-ին, տարածել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Նաբիլ Մասրալին՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության առնչությամբ. փոխանցում է ՏԱՍՍ-ը:


«Նախկին նախագահ Սաակաշվիլիի՝ Վրաստան վերադառնալուց և դրան հաջորդած ձերբակալությունից հետո ԵՄ-ն կոչ է անում Վրաստանի իշխանություններին և ընդդիմությանը գործել զուսպ և հարգել օրենքի գերակայությունը: Հիմնական իրավունքները և գործի քննության պատշաճ ընթացքը պետք է հարգվեն օրենքի գերակայությանը համապատասխան թափանցիկ և արդար դատաքննության ընթացքում», - ասել է Նաբիլ Մասրալին:


Նա կոչ է արել իշխանություններին և ընդդիմությանը ձեռնարկել ջանքեր՝ ուղղված լարվածության թուլացմանը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page