ԵՄ պաշտպանության նախարարները կքննարկեն սեփական զինուժ ստեղծելու հարցը
Sep 1, 2021
1 min read

Եվրամիությունը մտադիր է ստեղծել սեփական պաշտպանական ուժերը: Սլովենիայում կայանալիք գագաթաժողովում, որտեղ հավաքվում են անդամ-երկրների պաշտպանության նախարարները, քննարկվելու է Եվրամիության պաշտպանական ստորաբաժանումների ստեղծման հարցը: Նրանք մասնավորապես քննարկելու են միության ռազմական դոկտրինան, որը հայտնի է «Ռազմավարական կողմնացույց» անունով:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու հիբիդային սպառնալիքներին: Քննարկման առանցքում կլինի նաև Աֆղանստանը, մասնավորապես նրանից ստացված դասերը: Եվ հենց այդ հաշվի առնելով` Եվրամիությունում մտադիր են ստեղծել արագ արձագանքման ուժեր:























Comments