top of page

Իրավիճակի լուծում կարելի է գտնել ՄԱԿ անվտանգության խորհրդի միջոցով. Մակրոն. «Հրապարակ»

  • May 14, 2021
  • 1 min read


«Հանրապետության նախագահն այս հինգշաբթի, մայիսի 13-ին հեռախոսով զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առկա զարգացումների մասին», - հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքը։


Ելիսեյան պալատից հայտնել են, որ ֆրանսիական հանրապետության նախագահը հիշեցրել է «Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ և ընդգծել ադրբեջանական զորքերն անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությունը հայկական տարածքից»:


«Ֆրանսիան հույս ունի, որ տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակի լուծում կարելի է գտնել Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի միջոցով` այս տարածաշրջանում կայունությունը և անվտանգությունը վերականգնելու համար», - եզրափակված է նախագահականի հաղորդագրության մեջ։


Նշենք, որ հայկական կողմից տարածած հաղորդագրության մեջ խոսք չկա ՄԱԿ ԱԽ-ի մասին։



Kommentare


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page