top of page

Համայնքները ցայտնոտային իրավիճակում են հայտնվելու. Էմին Երիցյան

Oct 21, 2021
1 min read


Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո նոր համայնքների նոր ավագանիներն իրենց առաջին նիստերը գումարելու են դեկտեմբերի 13-ին. Ակնհայտ է, որ ռեֆորմների համար ճիշտ ժամանակահատված չէր ընտրված։ Համայնքները ցայտնոտային իրավիճակում են հայտնվելու։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:


Նա, մասնավորապես, նշել է.


«Նոր մարմինների ձևավորում, աշխատակազմերի ձևավորում, կառուցվածքային փոփոխություններ, ներառական սկզբունքով բյուջեների նախագծում, զարգացման ծրագրի մշակում և ընդունում և այլն, և այլն։ Այս ամենը պիտի շատ սահմանափակ ժամանակահատվածում արվի, այն պարագայում, երբ օրենսդրական ու կանոնակարգային ընթացակարգերը հին են, հարմարեցված չեն կուսակցական ֆրակցիաներով գործող ավագանիների համար։


Այս ամենի մասին երեկ էր պետք մտածել, ու գոնե այսօրվանից պետք է զբաղվել»։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page