Unicode-ը 38 նոր էմոջի է ցուցադրել (լուսանկար)
Sep 15, 2021
1 min read

Inocode-ը Twitter-ում հրապարակել է էմոջի հավաքածուի 14-րդ տարբերակը, որը համալրվել է 37 նոր սիմվոլներով․ գրում է Gazeta-ն:
Նոր էմոջիներից են «հալված» դեմքը, ռազմական ողջույնը, տրոլը, K-pop երաժշտության սիրահարների շրջանում հայտնի ժեստը` սրտի տեսքով ծալված մատները և այլն:
Մաշկի տարբեր երանգները հաշվի առնելով՝ հավաքածուում կհայտնվի 75 նոր սիմվոլ, իսկ թարմացումից հետո էմոջիների ընդհանուր թիվը կհասնի 3633-ի:
Մերժվել է հավաքածուում հղի տղամարդու էմոջի ավելացնելու առաջարկը:
Նոր էմոջիները հասանելի կլինեն սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերին, երբ մշակողները փոփոխություններ կկատարեն օպերացիոն համակարգերում:
























Comments