top of page

Թբիլիսիում գտել են ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերի դին

  • Jul 30, 2021
  • 1 min read


Թբիլիսիում մահացած են գտել ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյն Բակիխանովին: Այս մասին հայտնում է «Грузия online» տեղեկատվական պորտալը՝ նշելով, որ սկզբում շրջանառվում էր այն վարկածը, թե նրա դին հայտնաբերել են իր բնակարանում, սակայն ավելի ուշ տեղեկություն է տարածվել, որ Հուսեյնը ընկել է բազմահարկ շենքի պատուհանից:


Ըստ վրացական լրատվամիջոցի՝ Բակիխանովի ծանոթները չեն բացառում, որ նրա մահը կարող էր ձեռնտու լինել Ադրբեջանի կառավարությանը: Նրանցից մեկի՝ Ավթանդիլ Մամադովի խոսքով՝ մահվանից երկու օր առաջ Հուսեյնը իրեն պատմել է Թբիլիսիում մի խումբ ադրբեջանցիների հետ տեղի ունեցած կռվի մասին: Բլոգերը ենթադրում էր, որ այդ մարդիկ Բաքվի հրահանգով են իր վրա հարձակվել: Մամադովը հաղորդել է, որ Հուսեյնը քաղաքական ապաստան էր խնդրում Վրաստանից, քանի որ հետապնդումների էր ենթարկվում իր հայրենիքում:


Հուսեյն Բակիխանովը ձերբակալվել էր 2021 թվականի մայիսի 7-ին Բաքվում բողոքի ակցիայի ժամանակ: Նա դատապարտվել էր 15-օրյա կալանքի: Ազատվելուց հետո բլոգերը լրագրողներին ասել է, որ ոստիկանության կողմից խոշտանգումների է ենթարկվել, նրանք նաև սպառնացել են բռնաբարել իրեն:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page