top of page

Ի՞նչ է սպասվում ԵՊՀ-ում, ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի. «Իրավունք»

  • Jul 9, 2021
  • 1 min read


«Իրավունք» թերթը գրում է.


««Իրավունքն» անդրադարձել էր, որ ԵՊՀ-ի ուղիղ կառավարման նպա­տակով ՀՀ կառավարության կողմից ստեղծված երեք անդամից կազմված խումբը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Մարդու իրավունքների եվ­րոպական դատարանում ՀՀ ներկայա­ցուցիչ Եղիշե Կիրակոսյանը, մտադիր են այսօր ԵՊՀ ռեկտորի ԺՊ նշանակել ԱԺ յոթերորդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, բայց ոչ պրոֆեսոր Հովհաննես Հովհաննիսյա­նին:


Մինչդեռ ռեկտորի պաշտոնի հա­մար անհրաժեշտ պայման է լինել ոչ մի­այն գիտությունների դոկտոր, այլ նաև ունենալ պրոֆեսորի կոչում: Թե արդյոք ԿԳՄՍ նախարարությունը կգնա նման ապօրինի և ոչ իրավաչափ քայլի՝ ռեկ­տորի ԺՊ նշանակելով Հովհ. Հովհաննի­սյանին, «Իրավունքը» փորձեց պարզել ԿԳՄՍ մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանին. «Չեմ մեկնաբանում, երբ կլինի նշանակում, տեղյակ կլինեք»: Մեր այն հարցին, թե, ի վերջո, ինչ է սպասվում այսօր մայր բուհում, կրկին ստացանք նույն պատասխանը. «Չեմ մեկնաբանում»»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page