top of page

Եռակողմ հայտարարությամբ դադարեցվեց ռազմական գործողությունները. վիճակը շարունակում է մնալ անկայուն

Oct 19, 2021
1 min read

Updated: Oct 20, 2021



ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Մարթեն Էհնբերգին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Վլադիմիր Վարդանյանը եւ Սոնա Ղազարյանը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը:


Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ, ինչպես նաեւ բարձր գնահատել կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին:


Քննարկվել են Արցախյան 44-օրյա պատերազմին, դրա հումանիտար հետեւանքներին, Ադրբեջանում պահվող հայ գերեվարված անձանց անհապաղ վերադարձին առնչվող հարցերը:

Հայ խորհրդարանականները բարձրաձայնել են Ադրբեջանի հակահայ քարոզչության մասին ու այդ համատեքստում մատնանշել այն հետեւանքները, որոնք կարող են վտանգավոր լինել տարածաշրջանի կայուն զարգացման համար:

Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ թեեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ դադարեցվել են ռազմական գործողությունները, այդուհանդերձ իրավիճակը շարունակում է մնալ անկայուն:Դա պայմանավորված է Ադրբեջանի կողմից հայտարարությամբ ստանձնած հանձնառությունների չկատարմամբ, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ նկրտումներով եւ ուժի կիրառման նոր սպառնալիքով:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում տարբեր ուղղություններով ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Խոսելով դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումների մասին՝ ԵԽ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցելու Հայաստանում անկախ դատական համակարգի կատարելագործմանը:

Պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել նաեւ ԵԽ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Անդորրայի, Իսլանդիայի դեսպանները եւ ԵԽ քարտուղարության ներկայացուցիչները:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page