Եռամսյա հավաքների մասնակիցները տեղակայվել են նախատեսված շրջաններում․ ՊՆ
- Aug 31, 2021
- 1 min read

Օգոստոսի 25-ից ՀՀ-ում մեկնարկած եռամսյա վարժական հավաքների շրջանակում 2-րդ զորամիավորման զորամասերը համալրած պահեստազորայինները համապատասխան հանդերձանքով և զենք-զինամթերքով տեղակայվել են նախատեսված վայրերում։
Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Զորամիավորման հրամանատարի տեղակալը հանդիպել է նրանց հետ, տվել համապատասխան հրահանգներ և հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։


























Comments