top of page

Երասխում բնակելի տներից մեկի այգում հրդեհ է բռնկվել․ ըստ լուրերի՝ պատճառը թշնամու կրակոցն է

Oct 15, 2021
1 min read


Քիչ առաջ Արարատի մարզի Երասխ համայնքի բնակելի տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ հրդեհի պատճառը թշնամու արձակած կրակն է։


MediaHub.am-ը կապ հաստատեց Երասխի համայնքապետարան՝ հասկանալու, թե արդյոք թշնամին նոր սադրանքների գնացե՞լ է, թե՞ ոչ։


Համայնքապետարանի օպերատորը հրաժարվեց պատասխանել հարցին՝ կրակոց եղե՞լ է, թե՞ ոչ։ Երբ մենք պնդեցինք այդ դեպքում միացնել համայնքապետ Ռադիկ Օղիկյանին, աշխատակցուհին ասաց, որ Օղիկյանը տեղում չէ, մեկնել է դեպքի վայր։

Մեր հարցին, թե ի՞նչ է պատահել, ի՞նչ դեպքի վայր է մեկնել Օղիկյանը, համայնքապետարանի օպերատորը պատասխանեց՝ գյուղում հրդեհ է բռնկվել, համայնքապետն էլ մեկնել է դեպքի վայր։


Ճշտող հարցին, թե ո՞րն է եղել հրդեհի պատճառը, համայնքապետարանի օպերատորը պատասպանեց՝ չգիտի, և ոչինչ ասել չի կարող։


Մենք փորձեցինք պատասխան ստանալ նաև ՊՆ-ից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page