Search
Երասխում համեմատաբար հանգիստ է, համայնքապետի վիճակն էլ կայունացել է․ Տիգրանաշենի գյուղապետ
- Jul 20, 2021
- 1 min read

Երասխի սահմանին դրությունը համեմատաբար հանգիստ է, իսկ Երասխի համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանի առողջական վիճակը կայուն է։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասել է Տիգրանաշենի համայնքի ղեկավար Լյուդնիգ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ լուրը, թե, իբր, հայկական կողմն ունի վիրավոր զինվորական, չի հապատասխանում իրականությանը։
Երեկ՝ հուլիսի 19-ին, Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանն ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորում է ստացել, նրան տեղափոխել են Արարատի հիվանդանոց։
Անի Մարտիրոսյան
Comentarios