top of page

Էրդողանի մահվան լուրը տարածողների դեմ իրավական գործընթաց է սկսվել

Nov 4, 2021
1 min read

Թուրքիայում իրավական գործընթաց է սկսվել Twitter-ի թուրք օգտատերերի դեմ, որոնք երեկ երեկոյան լուրեր են տարածել այն մասին, թե մահացել է Թուրքիայի նախագահը:


Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Թուրքիայի նախագահի փաստաբանը՝ Հյուսեյին Այդընը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Անկարայի հանրապետական գլխավոր դատախազություն։ Նա պնդել է, որ երեկ Twitter-ում տարբեր հեշթեգերի ներքո որոշ օգտատերեր Թուրքիայի նախագահի հասցեին վիրավորանք պարունակող հրապարակումներ են արել։


Թուրքական ոստիկանությունն արդեն հայտնել է, որ սոցցանցում Էրդողանի վերաբերյալ մանիպուլյացիոն պնդումներ կատարած 30 անձի դեմ իրավական գործընթաց է սկսվել։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page