top of page

Եթե ՀՀ-ն շարունակի վճռական լինել բանակցություններում, Թուրքիան սահմանները փակ չի պահի. Էրդողան

  • marineyeremyan99
  • Feb 23, 2022
  • 1 min read

ree

Թուրքիան պատրաստ կլինի բացել Հայաստանի հետ սահմանները, եթե պաշտոնական Երևանը շարունակի իր վճռականությունը բանակցություններում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ մեկնաբանելով երկու երկրների հատուկ ներկայացուցիչների մեջ ընթացող շփումները, փոխանցում է «Անադոլու» գործակալությունը։


«Եթե Հայաստանը շարունակի վճռականությունն առաջընթաց գրանցել բանակցային գործընթացում, որը սկսվել էր երկու երկրների հատուկ ներկայացուցիչների կողմից, ապա Թուրքիայում կվերանա սահմանները փակ պահելու անհրաժեշտությունը», - ասել է նա։


Հիշեցնենք, որ վաղը՝ փետրվարի 24-ին, Վիեննայում հանդիպելու են Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը։ Ավելի վաղ պաշտոնական Երևանը հայտարարել էր, թե ակնկալում է Թուրքիայի հետ բանակցային գործընթացում հասնել կոնկրետ արդյունքների՝ առանց նախապայմանների բացել սահմաններն ու հաստատել դիվանագիտական հարաբերություններ։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page