top of page

Էրդողանն ու Իլոն Մասկը բանակցություններ են անցկացրել

Dec 18, 2021
1 min read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսազանգի միջոցով բանակցություններ է անցկացրել SpaceX-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Իլոն Մասկի հետ. փոխանցում է Ermenihaber-ը։


Կողմերը քննարկել են ներդրումների վերաբերյալ հարցեր, ինչպես նաև թուրքական Türksat 5B արբանյակի հարցը, որը դեկտեմբերի 19-ին ուղեծիր է արձակվելու: Ավելի վաղ ուղեծիր էր արձակվել նաև TÜRKSAT 5-A արբանյակը.


Էրդողանը Մասկին ծանոթացրել է Թուրքիայի կողմից «տիեզերքի յուրացման» հետ կապված ծրագրերին:


Տեղեկացնենք, որ սա առաջին բանակցությունները չեն Թուրքիայի ղեկավարի ու Մասկի միջև: Նախկինում կողմերը դեմ առ դեմ հանդիպումներ են անցկացրել:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page