Էրդողանը հայտնել է, որ Զանգեզուրի միջանցքի հարցը շուտով կքննարկի Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանից վերադառնալուց հետո, մեկնաբանելով Հարավային Կովկասում իրավիճակը, ասել է, որ տարածաշրջանում վստահության բարձրացման համար Հայաստանը պետք է Ադրբեջանին փոխանցի ականապատ տարածքների քարտեզները:
Ըստ Էրդողանի` «դժվար թե Մոսկվան մտադրություն ունենա հետաձգելու Զանգեզուրի միջանցքի ստեղծումը: Ընդհակառակը, կա աջակցելու տրամադրվածություն»: «Մոսկվան նույնպես սատարում է այս գաղափարին, որը նշանակալի ներդրում կունենա տարածաշրջանի զարգացման գործում: Այս միջանցքը կծառայի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի շահերին: Շուտով մենք երկկողմ հանդիպում կունենանք Պուտինի հետ», - ասել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը շեշտել է, որ Անկարան պատրաստ է քայլեր ձեռնարկել Կովկասի տարածաշրջանում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Անդրադառնալով Կովկասում «վեցակողմ հարթակ» ստեղծելու նախաձեռնությանը` Էրդողանը նշել է, որ Թբիլիսին և Երևանը դեռ դրական ազդանշան չեն տվել այս հարցում, մինչդեռ Ռուսաստանը կողմ է նման կառույց ստեղծելուն: «Եթե Հայաստանն ու Վրաստանը միանան նախաձեռնությանը, ապա կայունությունը շատ արագ կգա տարածաշրջան: Թուրքիա կատարած այցի ժամանակ ես Վրաստանի վարչապետին բացատրեցի այս հարցը: Անկարան այս հարթակը կարևոր քայլ է համարում դեպի տարածաշրջանային խաղաղություն», - ասել է Էրդողանը:























Comments