top of page

Էրդողանը պատրաստ է հանդիպել թալիբների հետ

  • Aug 19, 2021
  • 1 min read

ree

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է գործակցության ցանկացած ձևաչափի՝ հանուն Աֆղանստանում խաղաղության, այդ երկրում ապրող հայրենակիցների բարեկեցության, ինչպես նաև իր շահերը պաշտպանելու:


«Անկախ նրանից, թե ով է իշխանությունն այդ երկրում, Թուրքիան կաջակցի եղբայրական Աֆղանստանին և´ լավ, և´ դժվարին ժամանակներում»,- ասել է նա։


Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան ողջունում է երկրում իշխանության գալուց հետո Թալիբանի առաջնորդների չափավոր և հավասարակշռված հայտարարությունները:


Թուրքիայի ղեկավարը հաստատել է «Թալիբան» շարժման առաջնորդների հետ հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը:


«Ավելի վաղ հայտարարել էինք, որ կարող ենք ընդունել Թալիբանի առաջնորդներին: Մենք այսօր նույնպես պատրաստ ենք»,- նշել է Թուրքիայի նախագահը։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page