Էրդողանը քրդերին կապել է երկրում մոլեգնող անտառային հրդեհների հետ
Aug 6, 2021
1 min read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդերին կապել է երկրում մոլեգնող անտառային հրդեհների հետ: Նա հայտարարել է, որ հրդեհների գործով ձերբակալվածների թվում կան մարդիկ, ովքեր առնչվում են Քրդական աշխատավորական կուսակցության հետ, այս մասին հայտնում է Ahval-ը:
Նրա խոսքով՝ ոստիկանությունը, հետախուզական ծառայությունը և ժանդարմերիան շարունակում են իրենց հետաքննությունները, և անհրաժեշտ ամեն ինչ կարվի: Թուրքիայի նախագահը նաև ընդդիմադիր կուսակցություններին մեղադրել է անտառային հրդեհների դեմ բավարար միջոցներ չձեռնարկելու մեջ:
«Կառավարության պարտքն է հոգ տանել այս բոլոր անտառների մասին, վերականգնել անտառները և առաջին հերթին մարել հրդեհները»,- ասել է Էրդողանը:























Comments