Էրդողանը շնորհակալություն է հայտնում ՌԴ-ին և Ադրբեջանին՝ հրդեհների դեմ պայքարում օգնության համար

Ուղիղ մեկ շաբաթ է, ինչ թուրքական իշխանությունները չեն կարողանում զսպել երկրի հարավում ծագած զանգվածային անտառային հրդեհների տարածումը։ Անթալիայի մերձակայքում սկիզբ առած հրդեհները տարածվել են Միջերկրական և Էգեյան ծովերի ափամերձ գոտու ավելի քան 30 շրջաններում։
Կրակի անկառավարելի տարածումը պաշտոնական Անկարային ստիպեց մի կողմ դնել Եվրամիության հետ առկա լուրջ տարաձայնությունները՝ այս շաբաթվա սկզբին Բրյուսելին դիմելով օգնության խնդրանքով։ Եվրոպական առաջին պետությունները, որ արձագանքեցին թուրքական կողմի խնդրանքին, Խորվաթիան և Իսպանիան էին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստովանում է, որ առանց արտաքին օժանդակության Անկարան հրդեհների դեմ պայքարել ի վիճակի չէր լինի։
«Իմ երկրի անունից ես ցանկանում են հատուկ շնորհակալություն հայտնել հատկապես Ադրբեջանի նախագահ, իմ թանկագին բարեկամ Իլհամ Ալիևին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին՝ ճգնաժամի ծագման առաջին իսկ պահից ցուցաբերած հետևողական աջակցության համար», - Twitter-ի իր օգտահաշվում գրել է Թուրքիայի նախագահը։























Comments