Էրդողանը ԱՄՆ-ում հայտարարել է, որ Անկարան չի հրաժարվելու ռուսական S-400-ներից
Sep 24, 2021
1 min read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորք կատարած այցելության ընթացքում, ի թիվս բազմաթիվ հարցերի, խոսել է նաև ամերիկյան F-35 կործանիչների և Ռուսաստանից գնված S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի մասին, որոնց հետ կապված գործարքը լուրջ ճգնաժամ էր առաջացրել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում:
Էրդողանը պնդել է, որ ԱՄՆ-ն «անշնորհակալ» դիրքորոշում է որդեգրել այս հարցում և F-35-ներ չտրամադրելը հիմնավորել է հանգամանքով, որ Թուրքիան Ռուսաստանից գնել է ՀՕՊ համակարգեր: Ըստ Էրդողանի՝ ԱՄՆ-ի նման դիրքորոշումը սխալ է թե՛ դիվանագիտական, թե՛ միջպետական հարաբերությունների տեսանկյունից. գրում է ermenihaber-ը։
Էրդողանը նորից նշել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերի վերաբերյալ գործընթացն ավարտված է և չնայած բոլոր ճնշումներին՝ Թուրքիան չի հրաժարվելու դրանցից:























Comments