Search
Ծառայել հանուն համազգային նպատակների իրականացման․ պատգամավորները երդվեցին
- Aug 2, 2021
- 1 min read

Խորհրդարան անցած 107 պատգամավորներն այսօր՝ օգոստոսի 2-ին, երդվեցին ծառայել հանուն համազգային նպատակների իրականացման։
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»,- երդվեցին նրանք։
Comments