top of page

Այսօր նշում ենք Էրեբունի-Երևանի օրը, տոնական միջոցառումներ չեն լինի

Oct 9, 2021
1 min read



Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ,

Այսօր, ավանդույթի համաձայն, նշում ենք Էրեբունի-Երևանի օրը։ Այդ մասին գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Արդեն տեղյակ եք, որ այս տարի, հայտնի հանգամանքների բերումով, տոնական միջոցառումներ չեն լինի, իսկ դրա համար նախատեսված բյուջեն կփոխանցվի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի ու այլ մշակութային հաստատությունների վերազինման, ինչպես նաև Արցախում ընթացող բնակարանաշինության ծրագրերին։

Այդուհանդերձ, մենք քաղաքային կյանքի բազմաթիվ ոլորտներում ունենք բավական լավ նորություններ, ավարտուն ձեռքբերումներ ու նորընթաց ծրագրեր։ Դրանք վերաբերում են հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներին՝ քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը, մշակութին ու հատկապես, տրանսպորտային բարեփոխումներին։ Այդ ծրագրերը Ձեր դատին կներկայացնենք առաջիկա շաբաթներին՝ երևանյան օրերի ընթացքում։

Մեր հազարամյա մայրաքաղաքը՝ մշտադալար Երեւանը, միշտ և բոլոր պարագաներում կշարունակի լինել մեր քաղցր հայրենիքի զարգացման ու բարգավաճման առաջամարտիկը։ Վստահ եմ, որ այս գիտակցությամբ հաջորդ տարիներին մենք կտոնենք մեր քաղաքի օրը։

Տոնդ շնորհավոր, Երևա՛ն»․-գրել է նա ։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page