Երևանի Էրեբունի վարչական շրջանում նոր դպրոց կկառուցվի
- 24Time.am
- Aug 10, 2021
- 1 min read

Երևանի ավագանին որոշում ընդունեց, համաձայն որի Էրեբունի վարչական շրջանում նոր դպրոց կկառուցվի, որը նախատեսված կլինի 430 աշակերտի համար:
Նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Գարեգին Խաչատրյանը:
«Նախագծով նախատեսվում է Էրեբունու փողոցի հ. 8 հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող 2000 քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը հատուկ նշանակության հողերի կատեգորիայից փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա։ Այդ տարածքում ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով» նախատեսվում է 430 աշակերտի համար կառուցել հիմնական դպրոց: Նախատեսվում է, որ դպրոցը կլինի մինչև 3 վերգետնյա հարկերով՝ հնարավոր է նախատեսել շահագործվող տանիք և նկուղային կամ կիսանկուղային հարկերով»,- նշեց Խաչատրյանը:
Հարակից զեկուցող, քաղաքաշինության և օգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լիլիթ Կիրակոսյանը շեշտեց, որ իրենք նախագծին տվել են դրական եզրակացություն:
Որոշումն ընդունվեց 37 «կողմ», 2 «ձեռնպահ» ձայներով:
Comments