Եթե ընդդիմությունը դուրս գա փողոց, պետք է իշխանափոխություն անի, նրան 2-րդ շանս չի տրվելու․ քաղաքագետ
Oct 20, 2021
1 min read

Հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններից հետո, երբ, օրինակ, Գորիսում կամ Գյումրիում իշխանական թեկնածուները պարտվեցին ընդդիմության ներկայացուցիչներին, քաղաքական դիսկուրս ծավալվեց, թե Նիկոլ Փաշինյանը սկսել է տեղը զիջել ընդդիմությանը, նրա պարտության մեկնարկը տրված է։
Թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ։ Նրա խոսքով՝ ընդդիմությունը չպետք է շատ ոգևորվի և կորցնի զգոնությունը։
«Այս պահին ընդդիմությունը պետք է դաշտն ուսումնասիրի, հետևի եռացող կաթսային ու ճիշտ պահին այս իշխանությանը հեռացնի փողոց դուրս գալու միջոցով»,- ասաց նա։
Ըստ Ալեն Ղևոնդյանի՝ եթե ընդդիմությունը դուրս եկավ փողոց, ապա պետք է իշխանափոխություն անի, այլապես նրան երկրորդ շանս չի տրվի։
Մանրամասները՝ տեսանյութում։























Comments