Շնորհակալություն, Երևա՛ն, շնորհակալություն, որ ամենածանր օրերին սնուցում էիր ռազմաճակատը. ԱՀ ՄԻՊ
- Oct 9, 2021
- 1 min read

ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Շնորհակալություն, Երևա՛ն, շնորհակալություն, որ ամենածանր օրերին սնուցում էիր ռազմաճակատը, մայրական սիրով ու հոգատարությամբ ընդունում և տեղավորում հազարավոր արցախցիների, շնորհակալություն հազարավոր քաջորդիների համար, որոնք դաստիարակվել են քո գրկում և անձնվիրավաբար պաշտպանել մեր հայրենիքը, շնորհակալություն, որ այսօր էլ Արցախի և արցախցու կողքին ես։
Հայության հավերժ բաբախո՛ղ սիրտ, թող գարուններդ միշտ հայերեն գան, և քո պատկառելի տարիքով սեր, իմաստություն և միասնություն սերմանես յուրաքանյուր հայի մեջ»։


























Comments