top of page

Երևանցիները դժգոհում են. ինչու է տրանսպորտը վատ աշխատում. «Ժողովուրդ»

Oct 29, 2021
1 min read


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Տևական ժամանակ է, ինչ մեր համաքաղաքացիները դժգոհում են Երեւանի հասարակական տրանսպորտի որոշ երթուղիների վատ աշխատանքից:


Բողոքող քաղաքացիների խոսքով՝ Երևանում գործող երթուղիների մի մասին շատ երկար են սպասում կանգառում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել 10 համարի ավտոբուսից օգտվող քաղաքացիները: Նշված համարի տրանսպորտային միջոցին իրենք չափազանց երկար են սպասում կանգառներում՝ մոտ 30 րոպե:


Երբ քաղաքացիները պատճառների մասին հետաքրքրվել են վարորդներից, ստացել են կարճ պատասխան՝ վարորդ չկա. բոլորը կորոնավիրուսով հիվանդ են: Ապա դժգոհել են, որ երևանյան հանրային տրանսպորտը լիարժեք չի ախտահանվում, ինչի պատճառով վարորդները հիվանդանում են: Ասել է թե՝ Երևանի որոշ երթուղիներ վարորդի խիստ պակաս ունեն, ինչի պատճառով փաստի առաջ կանգնել է ուղևորը»:


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page