top of page

Երևանում և մարզերում կազմակերպվում են անվճար, անանուն և արագ հետազոտություններ․ԱՆ

Sep 16, 2021
1 min read


«Մի′ գուշակիր, արի′ հետազոտվելու». հանրային միջոցառում


Սեպտեմբերի 20-22-ին Երևանում և մարզերում կազմակերպվում են հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի, ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ: Հանրային միջոցառման ընթացքում տեղեկատվություն կտրամադրվի նաև հետազոտության կարևորության մասին:


Հետազոտությունը կատարելու են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մասնագետները` հարմարեցված և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած «Գազոն» և «Կամազ» ավտոմեքենաներում: Հետազոտությունն ուղեկցվելու է նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:


Միջոցառման ժամանակացույցը`


Սեպտեմբերի 20, ք.Գավառ` ժամը 11:00-18:00, Գյուղատնտեսական շուկայի հարևանությամբ:


Սեպտեմբերի 21, ք.Երևան` ժամը 13:00-20:00, Ազատության հրապարակին հարող տարածք:


Սեպտեմբերի 22, ք.Արթիկ` ժամը 11:00-18:00, Ազատության հրապարակ և Գյուղատնտեսական շուկայի հարակից տարածք:


Նշենք, որ հանրային միջոցառումը կազմակերպում է ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը»՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page