Երևանի Իտալիայի փողոցում բախվել է 2 ավտոմեքենա․ 3 մարդ հոսպիտալացվել է
- Nov 1, 2021
- 1 min read

Նոյեմբերի 1-ին՝ ժամը 03։52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քաղաքապետարանի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Այդ մասին հայտնում է ԱԻՆ-ը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իտալիայի փողոցի սկզբնամասում՝ Ալ. Մյասնիկյանի արձանի հարևանությամբ, բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Գ․ Ո․) և «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Ն․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։ Հրդեհը տարածվել է կից պահակակետ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mitsubishi Pajero» ավտոմեքենայի ուղևորներ Հ․ Հ․-ն, Ի․ Ս․-ն և Ե․ Ս․-ն հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ Հ.Հ․-ն և Ե.Ս․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ Ի.Ս․-ն տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար։


























Comments