top of page

Երևանի կենտրոնում թալանել են ամենահայտնի խանութներից մեկը. գողացել են 4 մլն դրամ

  • Dec 28, 2021
  • 1 min read


Դեկտեմբերի 27-ին խոշոր չափի գոողություն է տեղի ունեցել Երևանում հայտնի խանութ-սրահներից մեկից, գրում է shamshyan.com-ը։


Ըստ աղբյուրի՝ առավոտյան ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Երևաի բնակիչ Արման Ղ.-ից, ով հայտնել է, որ Հանրապետության 62 հասցեում գործող «Նայք» խանութ-սրահի ապակյա դուռը կոտրել են ժամը 05:20-ի սահաններում և այնտեղից հափշտակել դրամարկղը:


Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ: Ժամանել է նաև նույն բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչը:

Դեպքի փաստով հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Աղբյուրը հայտնում է, որ Արման Ղ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը նշված խանութ-սրահի տնօրենն է և դրամարկղում եղել է մոտ 4 մլն դրամ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page