top of page

Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի մրցույթ է հայտարարվել

  • Nov 10, 2021
  • 1 min read

ree

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ԵՊՀ կառավարիչ-ռեկտորի (այսուհետ՝ ռեկտորի) թափուր պաշտոնի համալրման համար հայտարարում է բաց մրցույթ: Այդ մասին հայտնում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը։ Մրցույթին կարող են մասնակցել գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական ու գիտական գործունեության ստաժ ունեցող անձինք: Ռեկտորի թափուր պաշտոնի համալրման մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) հավակնորդի ինքնաառաջադրման դեպքում` գրավոր դիմում, իսկ ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրվելու դեպքում` ստորաբաժանման համապատասխան որոշումը և հավակնորդի գրավոր համաձայնությունը,


բ) լուսանկար,


գ) ինքնակենսագրություն/ռեզյումե,

դ) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, գիտական աստիճանը հավաստող վկայականի պատճենը, առնվազն 5 տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժը հավաստող փաստաթղթեր (աշխատանքային գրքույկի պատճենը կամ տեղեկանք աշխատանքի վայրից),

ե) հավակնորդի գործունեության ծրագիրը՝ փակ և կնքված փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո:


«գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին PDF ձևաչափով, էլեկտրոնային փոստի միջոցով՝ board@ysu.am:

Դիմումները՝ կից փաստաթղթերով, ընդունվում են 2021 թ. նոյեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ:

Հաշվի առնելով «Covid-19» համավարակով պայմանավորված իրավիճակը՝ մրցույթի մասնակցության դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) անհրաժեշտ է փոստային ծառայության միջոցով ուղարկել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղարին (հասցե՝ 0025, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, թիվ 508 աշխատասենյակ):

Մրցույթը տեղի է ունենալու 2021 թ. դեկտեմբերի 17-ին՝ ժամը՝ 11։00-ին, Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ)։

ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման և ռեկտորի նշանակման կարգը սահմանվում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգով, որը տեղադրված է ԵՊՀ ինտերնետային պորտալի «Փաստաթղթեր» բաժնում (documentation.ysu.am):

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարին էլեկտրոնային փոստի միջոցով՝ board@ysu.am:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page