Հեծանիվներից, մանկական մեքենաներից և ինքնագլորներից կմաքրվի Ազատության հրապարակը
- Aug 20, 2021
- 1 min read

Երևանի քաղաքապետարանից հայնտում են.
«»Բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի Ազատության հրապարակը պարբերաբար մաքրվում է հեծանիվներից, մանկական մեքենաներից և ինքնագլորներից: Դրանք պահվում են համապատասխան պահեստարաններում:
Այդուհանդերձ, որոշ տնտեսվարողներ շարունակում են հեծանիվների և այլ սարքերի վարձույթ իրականացնել նշված հատվածում:
Քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության և Կենտրոն վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանումների գործողությունները շարունակական են լինելու՝ մինչև հրապարակը վերջնականապես մաքրվի հետիոտն երթևեկության անվտանգությունը խաթարող տարրերից»:
Comments