top of page

Արտակարգ իրավիճակ Երևանում. ֆրանսիայի դեսպանատան մոտ հայտնաբերվել է կասկածելի ուսապարկ

Sep 30, 2021
1 min read

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Ֆրանսիայի դեսպանատան մոտ, կասկածելի ուսապարկ կա:


Փրկարարներն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են կասկածելի ուսապարկ ու հիմա սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության սակրավորները:


Պարեկները սահմանազատել են տարածքը և սպասում են, որպեսզի ժամանեն սակրավորներ, ինչից հետո պարզ կլինի՝ ուսապարում կասկածելի իր կա, թե ոչ:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page