Երևանում 26-ամյա վարորդը Ford-ով բախվել է բետոնե բաժանարար արգելապատնեշին․ կա վիրավոր
Sep 20, 2021
1 min read

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 18-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Այդ օրը, ժամը 00։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 26-ամյա Եվգենյա Ախոյանը իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայի թիվ 81/4 հասցեի դիմաց բախվել է բետոնե բաժանարար արգելապատնեշին, ապա՝ էլեկտրասյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում























Comments