top of page

Երեւանում իրար են բախվել «Toyota»-ն եւ մոտոցիկլետը. վերջինը կողաշրջվել է

  • Oct 23, 2021
  • 1 min read

ree

Հոկտեմբերի 22-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21:00-ի սահմաններում Արշակունյաց պողոտա-Քրիստափորի փողոցի խաչմերուկում բախվել են Yamaha մակնիշի մոտոցիկլն ու Toyota-մակնիշի ավտոմեքենան:

Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page