top of page

Երևանում կանցկացվի գիտաժողով՝ նվիրված ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի 100-ամյակին

  • Writer: 24Time.am
    24Time.am
  • Oct 27, 2021
  • 1 min read

ree

Երևանում՝ հոկտեմբերի 29-31-ը, տեղի կունենա «Ազգային կինոն՝ համամարդկային ժառանգություն. վերանայում, պահպանություն, հանրայնացում» թեմայով եռօրյա գիտաժողովը՝ նվիրված ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի 100-ամյակին։ Ֆրանսահայ ականավոր կինոռեժիսոր և սցենարիստ Անրի Վեռնոյ-Աշոտ Մալաքյանի հիշարժան հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր անձանց կարևոր իրադարձությունների օրացույցում: Այդ մասին տեղեկանում ենք kinoashkharh.am կայքից։ Անրի Վեռնոյը հայկական սփյուռքի տիպիկ ներկայացուցիչ է: Նրա ստեղծագործական ուղին ծավալվել է Ֆրանսիայում։ Նրա շուրջ 40 լիամետրաժ ժապավենները քրեական ժանրի նմուշներ են՝ արկածային, ոստիկանական, գանգստերական թրիլերներ։ Վեռնոյը հայկական թեմատիկային դիմել է իր ռեժիսորական կարիերայի մայրամուտին՝ ստեղծելով իր հանրահայտ ինքնակենսագրական մելոդրաման՝ «Մայրիկը» 1991-ին, որը դարձավ նաև սփյուռքահայ կինո-պատկերագրության նշանավոր գործերից մեկը։ Վեռնոյի ստեղծագործական ուղին նման է այլ սփյուռքահայ կինոգործիչների անցած ճանապարհին, որոնք օտարության մեջ կենդանի են պահել հայկական մշակույթը։ Օգտագործելով Անրի Վեռնոյի ժառանգությունը և խորհրդային շրջանի ազգային կինոհետագիծը որպես ելակետներ, գիտաժողովը նպատակ ունի անդրադառնալու այս երկակի երևույթներին՝ որպես ազգային կինոյի դրսևորումներ, որոնք այսօր արդիական մոտեցման ու մեկնաբանության կարիք ունեն ՝ համաշխարհային կինոպատմության համտեքստում։ Այս գիտաժողովը, փորձելու է երկխոսություն սկսել ազգային կինեմատոգրաֆի առանցքային հարցերի շուրջ՝ ներգրավելով խորհրդային, սոցիալիստական և սփյուռքի կինոժառանգության հետ առնչվող շուրջ քսան կինոգետների, կինոքննադատների, հետազոտողների և կինոարդյունաբերության մասնագետների Հայաստանից և արտերկրից։ Որպես ամփոփում՝ գիտաժողովի օրերին ընթերցված և ներկայացված բոլոր զեկույցները, Հայաստանի ազգային կինոկենտրոնը կհրատարակի առանձին գրքով։

Գիտաժողովի ծրագիրը և Ժամանակացույցը՝ այստեղ։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page