top of page

Երևանում մեկնարկել է ծառերի աշնանային էտը. քաղաքապետարան

Oct 21, 2021
1 min read


Երևանում մեկնարկել է ծառերի աշնանային էտը. Էտվում են նաև ճանապարհային երթևեկության նշաններին խանգարող ճյուղերը:


Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

««Կանաչապատում և շրջական միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը սկսել է քաղաքում ծառերի սանիտարական էտման աշխատանքները:


Յուրաքանչյուր ծառատեսակ ունի էտի իր սկզբունքը: Աշխատանքներն իրականցվում են մասնագետների ցուցումով և հսկողությամբ, որպեսզի սխալ էտը չխախտի բույսերի աճը, չհանգեցնի ծառերի հիվանդությունների խորացմանը:


Անվտանգության ապահովման համար էտվում և հեռացվում են ճանապարհային երթևեկության նշաններին խանգարող ճյուղերը:


Այս աշնանը նախատեսվում է էտել մոտ 8000 ծառ, զուգահեռ կհատվեն անկենսունակ ծառերը։ Վերջերս համալրված ավտոպարկն ամբողջությամբ կկազմակերպի փայտանյութի տեղափոխումը մայրաքաղաքի բոլոր կետերից դեպի պահեստ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page