Երևանում Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդանիստ համալիր կկառուցվի
- Oct 19, 2021
- 1 min read
Updated: Oct 20, 2021

Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդանիստ տաճարը Երևանում նախատեսվում է կառուցել քաղաքում առաջին ուղղափառ տաճարի տեղում, որը չի պահպանվել:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտնել է Երևանի և Հայոց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Լեոնիդը: «Հայաստանում ուղղափառների միավորման կենտրոններից մեկը կդառնա առաջնորդանիստ համալիրը, որի շինարարությունը նախատեսվում է իրականացնել Երևանում։ Հատկանշական է, որ Երևանում առաջին ուղղափառ եկեղեցին, որն օծվել է ի պատիվ Սուրբ Աստվածածնի, ժամանակին գտնվել է նույն տեղում, որտեղ այժմ նախատեսվում է համալիրի կառուցումը:
Ցավոք, տաճարը, ինչպես շատ քրիստոնեական սրբավայրեր, չի պահպանվել մինչև մեր օրերը», - ասել է արքեպիսկոպոսը։
Հոգևորականի խոսքով՝ վանական համալիրի կառուցման ժամկետների մասին դեռ վաղ է խոսել: Երևանում ռուս ուղղափառ եկեղեցու կենտրոնը Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցին է։
Հայաստանում գործում է ռուս ուղղափառ եկեղեցու ութ տաճար, որոնցից երկուսը՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում», - հավելել է արքեպիսկոպոսը: Ըստ արքեպիսկոպոս Լեոնիդի` առաջնահերթ խնդիր է Հայաստանում Ռուս Ուղղափառ եկեղեցու լիարժեք կարգավիճակ ստանալու գործընթացի ավարտը՝ որպես իրավաբանական անձի գրանցումը, Երևանի և Հայոց թեմի գրանցումը։


























Comments