top of page

Մահացու վրաերթ Երևանում

  • Jun 26, 2021
  • 1 min read

ree

Հունիսի 26-ին ավտովթար և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։25-ի սահմանում «Nissan XTrail» մակնիշի ավտոմեքենան Աճառյան փողոցում բախվել է «Ֆլեշ» բենզալցակայանի տարածքում լիցքավորվող «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենային։ «Nissan XTrail»-ը վրաերթի է ենթարկել բենզալցակայանի լիցքավորողին, հայտնում է shamshyan.com-ը:


Ըստ Շամշյանի՝ վթար-վրաերթի հետևանքով 2 հոգու, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։


Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page