top of page

Կթույլատրվի 4-րդ երեխային պլանավորելիս որոշել նրա սեռը. «News.am»

  • May 13, 2021
  • 1 min read


«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» օրենքի նախատեսվող փոփոխություններից մեկը վերաբերում է ապագա երեխայի սեռը որոշելուն: Կառավարությունը հավանություն է տվել այդ փոփոխությունների փաթեթին:


Առաջարկվող փոփոխություններից մեկով ընտանիքում նույն սեռի 3 երեխա ունենալու դեպքում թույլատրվում է վերարտադրողական օժանդակ տեղնոլոգիաների կիրառման միջոցով չորրորդ երեխային պլանավորելիս որոշել ապագա երեխայի սեռը, խուսափելով սեռով պայմանավորված հղիության ընդհատումից:


Այսինքն, ժողովրդագրական կայունության հաստատման և պահպանման համար հարկավոր է ոչ միայն ապահովել պարզ, այլև ընդլայնված վերարտադրությունը, ստեղծելով հնարավորություններ ավելացնել առնվազն 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքների թիվը, նույնիսկ եթե այս դեպքում ընտանիքը ցանկություն է հայտնում պլանավորել 4 կամ հաջորդ երեխայի սեռը:


Փաթեթով կարգավորվում է նաև դոնորի և (կամ) փոխնակ մոր ռեգիստրի ստեղծման հարցը, ինչը թույլ կտա ավելի վերահսկելի դարձնել դոնորի և (կամ) փոխնակ մոր նկատմամբ ներկայացվող պահանջների պահպանումը:


Օրինագծով առաջարկվող փոփոխությամբ վերարտադրողական օժանդակ տեխնոլգիաներից օգտվող անձի (զույգի) հետ ազգակցական կապ չունեցող, սակայն նրան հայտնի անձնավորությունը ևս կարող է դիտարկվել որպես ժամանակավոր դոնոր` առանց տարիքային սահմանափակման, ինչպես նախատեսված է հայտնի դոնոր հանդիսացող հարազատի դեպքում:

Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page